«Շնորհավոր հաղթանակի եռատոնը․ շնորհակալ ենք մեր նախնիներին՝ մեր կյանքի եւ ապագայի համար»․ Լիլիթ Բասյանը հրապարակել է որդու լուսանկարը`զինվորական համազգեստով
Սննդաբան Լիլիթ Բասյանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդին՝ Ալեքսանդրը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում փոքրիկ Ալեքսանդրը կրում է համազգեստ, իսկ ձեռքերում պահում է դրոշ։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Շնորհավոր հաղթանակի եռատոնը!! Շնորհակալ ենք մեր նախնիներին՝ մեր կյանքի և ապագայի համար»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Ընտանեկան հրապարակմանը կից Լիլիթը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Փոքրիկս, իմ հարազատ, ինչ էլ լինի, ես քեզ հետ եմ։ Հիշիր, թանկագինս, որ կյանքում դու միայնակ չես։ Գիտեմ, որ դու շատ բարձունքների կհասնես, մայրիկը միշտ կհպարտանա քեզնով»։