«Մորս համար անակնկալ եմ պատրաստել»․ Քիմ Քարդաշյանը մոր եւ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել
Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում Մայրերի օրվա կապակցությամբ շնորհավորել է մորը՝ Քրիս Ջեներին։
Հրապարակված կադրում Քիմը կիսվել է Քրիս Ջեների՝ 1980-ականների վերջին արված բիկինիով լուսանկարով, որն արվել է որդու՝ Ռոբի ծնվելուց անմիջապես հետո:
«Մորս անակնկալ եմ մատուցել. գտել եմ նրանց հարսանեկան լուսանկարիչ Ալֆրեդ Գարսիային, որը լուսանկարել է նրանց 1978 թվականին տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, գնել եմ նրա այն տեսախցիկը, որով նա արել է ծնողներիս հարսանիքի լուսանկարները, եւ լուսանկարներից ֆոտոալբոմ պատրաստել։ Սրանք լավագույն հիշողություններն են։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այն հանձնելու մորս»,- գրել է Քիմը։
«Շնորհավոր Մայրերի օրը։ Ես սիրում եմ քեզ այս աշխարհում ամեն ինչից առավել»,- գրել է Քիմ Քարդաշյանը։
Հրապարակմանն արձագանքել է նաեւ Քորթնի Քարդաշյանը, որը մեկնաբանություններում գրել է․ «Wow», ապա հավելել սրտիկ սմայլիկ։