Մի շտապեք դատապարտել մեզ` հաղթանակի ժառանգներին. Լուկաշենկոն` Հաղթանակի շքերթի անցկացումը քննադատողներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթին պատասխանել է այս միջոցառման անցկացման քննադատներին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Այս խելագարված, կողմնորոշիչները կորցրած աշխարհում կգտնվեն մարդիկ, ովքեր դատապարտում են մեզ այս սուրբ գործողության անցկացման վայրի եւ ժամանակի համար: Ուզում եմ նրանց մարդկայնորեն ասել. մի շտապեք եզրակացություններ անել եւ առավել եւս` դատապարտել մեզ` Հաղթանակի ժառանգներին, բելառուսներին: Մենք պարզապես այլ կերպ չէինք կարող, մենք այլ ընտրություն չունեինք: Եվ եթե նույնիսկ լիներ, մենք նույնը կանեինք»,- ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն: