«Մայիսի 9-ը սուրբ օր է յուրաքանչյուր հայի համար...»․ Սարգիս Գրիգորյան
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որը ֆիլմից կադր է։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանը համազգեստով է, իսկ դրան կից Սարգիս Գրիգորյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Մայիսի 9-ը սուրբ օր է յուրաքանչյուր հայի համար... Առողջություն սիրելի վետերաններ... Շնորհակալ ենք տղերք Արցախի համար...»։
Օրեր առաջ դերասանը ջերմ շնարհավորանք էր հղել դստերը՝ գրելով․ «Իմ աշխարհ, իմ հրաշք, իմ ժպիտ ու իմ ուրախություն, այսօր դու դարձար 10 տարեկան... Տեր աստված, ինչ արագ են հոսում տարիները... Դու մեծանում ես, իսկ ես ոչ մի կերպ չեմ ուզում ու չեմ կարողանում հաշտվել դրա հետ...
Քո մանկական աշխարհն այնքան մաքուր է, քո տված հարցերն այնքան միամիտ, որ ես՝ որպես հայր, քեզնից սովորելու շատ բան ունեմ...
Դու ինձ խոստացել ես, որ միշտ կլինես առողջ, երջանիկ ու ժպտերես՝ ես հավատում եմ քեզ ու ամեն բան կանեմ, որ խոստումդ կատարես... Օրհնված լինի ճանապարհդ... Շնորհակալ եմ, Տեր, էվայիս համար»։