Հրկիզման փորձի հետքեր՝ Թուրքիայում հայկական եկեղեցու դռան մոտ
Ցավալի դեպք է տեղի ունեցել մայիսի 8-ի վաղ առավոտյան՝ Բաքըրգյուղի Ծնունդ Ս. Աստվածածնի Եկեղեցու փողոցի դռան առջեւ։ Անծանոթ մեկը փորձել է հրկիզել Եկեղեցու արտաքին դուռը ու դիմել փախուստի։ Եկեղեցու Թաղային խորհուրդը դիմել է Ապահովության տնօրինությանը։ Մինչ Եկեղեցու հոգեւոր հովիվը տեղյակ կպահեր Պատրիարքական Աթոռը, արդեն Ստամբուլի ապահովության ընդհանուր Տնօրենի օգնականը կապ է հեստատել Աթոռի հետ եւ հայտնել իր ափսոսանքը տեղի ունեցածի համար եւ շեշտել, թե հանցագործը մոտ օրերս կձերբակալվի:
Մեր Դիվանի կողմից կատարված պրպտումների համաձայն՝ ո՛չ Եկեղեցու, ո՛չ համալիրի մեջ որեւէ վնաս չի եղել:
Ստամբուլի Կուսակալության, Մամլո ու Հանրային հարաբերությունների տնօրինության հաղորդագրության համաձայն, կասկածելի անձը արդեն ձերբակալվել է երեկոյան ժամերին. Հետաքննությունը շարունակվում է: