Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր. ՊՆ խոսնակ (Լուսանկարներ)
Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։
Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։
Քո լինելու մեր տոնը շնորհավոր»,-գրել է նա: