Մեծ Բրիտանիայում խոստացել են անշարժ գույքի գների անկում կորոնավիրուսի պատճառով
Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գները կարող են անկել միջինում 16 տոկոսով կորոնավիրուսի պանդեմիայի բացասական հետեւանքների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Անգլիայի Բանկի կանխատեսումներին:
Երկրում անշարժ գույքի արժեքի աստիճանական աճը կսկսվի տնտեսական ակտիվության վերականգնումից եւ գործազրկության մակարդակի անկումից հետո, խոստանում է կարգավորիչը: Դեռեւս վաճառքներին խանգարում են սահմանափակող միջոցները COVID-19-ի ֆոնին. խնդրահարույց է բնակարաններ ու տներ այցելելը եւ գործարքներ կնքելը:
Halifaх բանկի տվյալներով՝ ապրիլին Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի միջին արժեքը նվազել է 0.6 տոկոսով՝ ի տարբերություն մարտի ցուցանիշի: Տարեկան կտրվածքով՝ բնակարանային մետրերը թանկացել են 2.7 տոկոսով:
Ավելի վաղ՝ մարտին, հաղորդվում էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեծացել է բնակարանների պահանջարկն ամբողջ աշխարհում: Ներկայում ներդրողները նախ հետաքրքրված են տներով ԱՄՆ-ում, Կարիբյան կղզիներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում, հաղորդում է Lenta-ն: