Նիկոլ Փաշինյանն իր ամագը ջուրը լցրեց. Նրանց համար, ում թվում էր, թե նա հեղափոխության առաջնորդ է, պարզվեց, նա ընդամենը կուսակցության լիդեր է. Մարուքյան
Ինչպես արդեն ասել էինք, երեկ ուշ երեկոյան Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել Ֆեյսբուքյան ուղիղ եթերով` գնահատական տալու երեկվա մեղմ ասած տգեղ միջադեպին ԱԺ-ում :
Նիկոլ Փաշինյանն իր ամագը ջուրը լցրեց․ նրանց համար, ում թվում էր, թե նա հեղափոխության առաջնորդ է, պարզվեց, նա ընդամենը կուսակցության լիդեր է, հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Նախ ցանկանում եմ շնորհավորլ Շուշիի ազատագրման տարեդարի առիթով, մեկ ժամից նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանի կապակցությամբ։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ աջակիցներին, բազմաթիվ զանգահարողներին, նամակներով զորակցություն հայտնողներին, նաեւ «Լուսավոր Հայաստանի» ընտրողներին աջակցության եւ մեզ հավատալու համար», ասել է Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ 80 հազար մարդ չտրվեց «այն սադրանքներին, որ Փաշինյանի թիմի միակ այլընտրանքը նախկիններն են, Սերժ Սարգսյանը եւ այլն»․
«Դուք դիմացաք այդ տեռորին և ի պատիվ ձեզ, դուք կարողացաք սթափ ընտրություն կատարել եւ հավատացիք մեզ։ Նաեւ ուզում եմ ցավակցել այն ընտրողներին, որոնք հավատացել էին հեղափոխության առաջնորդին, որը, պարզվեց, ընդամենը կուսակցության լիդեր է», ասել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, նույն ուղիղ եթերի ժամանակ նա հնչեցրել էր հայտարարություն, թե՝ Մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն: