Աղոթեք ինձ համար․ ԱԻՆ մամուլի ծառայության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյան էլբակյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
«Աղոթեք ինձ համար։ Մի քանի օր առաջ ինձ մոտ COVID 19 է հայտնաբերվել»,- գրել է նա։
Նշենք, որ ինչպես հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Արմենպրեսին» , ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 110 ինքնամեկուսացված, որոնցից 103-ը, կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո, վերադարձել է բնականոն աշխատանքի: Հատուկ նախատեսված վայրերում ունեցել ենք 51 մեկուսացված, որոնցից 45-ը նույնպես դուրս եկել մեկուսացված վայրերից։ Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը, ինքնամեկուսացած է՝ 7-ը, մեկուսացած է՝ 6-ը։