Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է որոշել վաճառել իր ողջ ունեցվածքը
Tesla-ի եւ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ որոշել է վաճառել իր ողջ ունեցվածքը, որպեսզի մարդիկ այլեւս չկարողանան «հարձակվել» նրա վրա այն բանի համար, որ նա միլիարդատեր է:
Մայիսի սկզբին Մասկը թվիթերյան իր էջին գրառում էր կատարել, որ «վաճառում է իր գրեթե ամբողջ ֆիզիկական գույքը» եւ «տուն չի ունենա»: Մասկն ասել էր, որ «մի փոքր տխուր է» այս քայլի կապակցությամբ: «Կարծում եմ, որ իրերը ճնշում են մարդուն: Գիտեք, սա յուրատեսակ հարձակման վեկտոր է: Մարդիկ ասում են` «Հեյ, միլիարդատեր, դու ունես այդ ամենը»: Դե, հիմա ես դա չեմ ունենա, ի՞նչ եք անելու»:
Հարցին` արդյո՞ք նա նկատի ունի, որ մարդիկ «ուղղված են» նրա միլիարդատերերի կարգավիճակին, Մասկը պատասխանել է` այո:
Նա հայտնել է, որ մտադիր է ապրել վարձակալած տանը եւ պահել ինչ-որ իրեր, այդ թվում` սենտիմենտալ արժեք ունեցող:
Հարցին` հավատո՞ւմ է նա, որ մարդիկ նրան իր հարստությամբ են չափում, Մասկը, որի անձնական կապիտալը 37.9 միլիարդ դոլար է կազմում, ասել է, որ այդպես լինում է, չնայած ոչ բոլորն են դա անում: Սակայն դա, ըստ նրա, շատ դեպքերում մեծ նշանակություն չունի»: