Թուրքիայի սադրանքները անկանխատեսելի հետեւանքներով միջադեպերի կհանգեցնեն. հույն գեներալ
Թուրքական կողմի սադրանքները Հունաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանին Էգեյան ծովում եւ Եվրոսում անկանխատեսելի հետեւանքներով միջադեպերի կհանգեցնեն: Այս մասին ԱՏՕ-ի պաշտոնյաների հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հունաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը, հայտնում է Greek City Times- ը:
Ֆլորոսը մատնանշել է միջադեպի վտանգը, որը կարող են հրահրել թուրքական խախտումներն Էգեյան ծովում` նշելով, որ «նման միջադեպի եւ լուրջ հետեւանքների ռիսկը» շատ իրատեսական է:
Նա հիշեցրել է վերջերս Էվրոսում եւ Էգեյան ծովում տեղի ունեցած էսկալացիան միգրացիոն ճգնաժամի պատճառով, որը կազմակերպել էր Թուրքիայի կողմից: Նա նաեւ քննարկել է թուրքական իրավախախտումներն Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական ծովերում: Գեներալը նաեւ նշել է թուրք կործանիչների կողմից Հունաստանր պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսին տեղափոխող հունական ուղղաթիռի հետապնդումների մասին: