Աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին. Կուրտ Վոնենգուտ
Բոլոր հիմարները մի դժբախտություն ունեն. իրենց հիմարության ծայրով անգամ չեն ենթադրում, որ աշխարհում կա այնպիսի մի բան, ինչպիսին է առողջ բանականությունը: Ու թեև մարդիկ հիմար են ու դաժան, տեսեք, թե այսօր ինչ հրաշալի օր է…
Մարդկային կյանքի իմաստը (ինչն էլ որ ղեկավարի մարդկանց) միայն այն է, որ սիրես նրանց, ովքեր քո կողքին են, ովքեր քո սիրո կարիքն ունեն: Աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին: Պետք է պարզապես փնտրել կարողանալ: Չի կարելի մի ոտքով կանգնել իրականության, իսկ մյուսով երազանքների վրա, այլապես ճակատագրի համար չափազանց մեծ կլինի գայթակղությունը' ձեզ երկու կես անել, մինչ դուք կորոշեք, թե որ ուղին եք ընտրելու: