Նադեժդա Բաբկինան հազիվ թե կարողանա բեմ վերադառնալ. բժիշկ
Պնեւմոնիայով հիվանդանալուց հետո Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինայի երաժշտական կարիերան անհանգստություն է առաջացնում։ Այս մասին հայտնել է զինվորական բժիշկ Վլադիմիր Խորոշեւը։
«Բաբկինայի բախտը բերել է։ Նախ, նա ուժեղ իմունային համակարգ ունի, Աստված հոգ է տարել այդ մասին։ Երկրորդը, ըստ ամենայնի, եթե կարելի է այդպես ասել, նա վերցրել է վիրուսի փոքչ քանակ։ Նրա ալվեոլներն ախըահարված չէին, եւ սուրֆանկտանտ համակարգը, որը պատասխանատու է թթվածինն ալվեոլից արյունատար համակարգ տեղափոխելուն, պաշտպանել է։ Այդ մարդու բախտը պարզապես բերել է։ Ամենայն հավանականությամբ, կյանքում նրա բախտը բերել է՝ սկսած տաղանդից, մինչեւ ներկայիս առողջական վիճակ։ Մեր հանրության շրջանում վախի մակարդակը շատ ցածր է։ Իսկ ես, ամեն դեպքում, վախի զգացման կողմնակից եմ։ Եվ մեր ու ձեր խնդիրն է հանրությանը հասցնել, որ այս հիվանդությունը վտանգավոր է։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ հետեւանքներ է ունենում կորոնավիրուսը»,- վստայ է վիրաբույժը։
Բժիշկը խոստովանել է, որ անհանգստանում է արտիստի երաժշտական կարիերայի համար։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը կշարունակվի մինչեւ պատվաստանյութի հայտնաբերումը։