Հիշեցում. Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգին և Եռաբլուրը փակ կլինեն ալցելուների համար
Հաղթանակի զբոսայգին եւ Եռաբլուր պանթեոնը մայիսի 9-ին փակ կլինեն հանրության առջեւ: Այս մասին մայիսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Եռաբլուր պանթեոնն արդեն փակ է, Հաղթանակի զբոսայգին կփակվի այսօր երեկոյան, վաղը կփակվի Կոմիտասի անվան պանթեոնը: «Մուտքը բաց կլինի միայն պատվիրակությունների համար»,- նշեց փոխոստիկանապետը` խնդրելով քաղաքացիներին հետեւել սահմանված կարգին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-9-ը Հայաստանի եւ Արցախի համար եռակի տոն է` Հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշայի ազատագրումը, Արցախի բանակի օրը: