«Սև գիշերը»՝ ջազային կատարմամբ. Երևանում կնշեն Մեծ հայրենականում Հաղթանակի 75-ամյակը
Հայաստանում Մեծ հայրենականի Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, չնայած կորոնավիրուսի համավարակի հարուցած զգալի սահմանափակումներին, կլինի բավականին ընդարձակ: Այս մասին մայիսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր ապահովել են մեր երջանիկ լինելու հնարավորությունը: Լավ է, որ չնայած այսպիսի սահմանափակումներին, մեր հանրությունն, այնուամենայնիվ, գտավ իր երախտիքն արտահայտելու եղանակը: Հիշողությունը ոչ միայն անցյալի հանդեպ հարգանքն է, այլեւ արժեքների եւ ապագայի արարման հաստատումը»,- շեշտեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ համերգային ծրագիրը կլինի հագեցած եւ բազմաժանր, որին կմասնակցեն Պաշտպանության նախարարության նվագախումբը եւ տարբեր ժանրերի ու տարիքի մենակատարներ: Առաին անգամ «սեւ գիշերը» կհնչի ջազային կատարմամբ: