Չկասկածելով, որ հղի է` բուժքույրը երեխա է ծնել 12-ժամյա հերթափոխից հետո (լուսանկարներ)
Անգլիայի Սանդերլենդ քաղաքի 31-ամյա բնակչուհի Էմմա Հինդմարշը որպես բուժքույր էր աշխատում հոգեբուժական կլինիկայում: Նա գաղափար անգամ չուներ, որ կարող էր հղի լինել, եւ անսպասելիորեն ծննդաբերել էր 12-ժամյա հերթափոխից հետո:
Ըստ The Daily Mail-ի, Հինդմարշը կարծում էր, որ իր կլորացել է շատ ուտելու պատճառով: Մայիսի 2-ին` հիվանդանոցում երկարատեւ հերթափոխի ժամանակ, նրան սուր ցավեր են անհանգստացել, եւ կինը չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ:
Աշխատանքից հետո տուն վերադառնալով` նա ցնցուղ էր ընդունել, ընթրել էր եւ պարացետամոլի 2 հաբ ընդունել` ցավը թեթեւացնելու համար: Սակայն դեղամիջոցը չէր օգնել եւ ցավը սաստկացել էր: Կեսգիշերին մոտ Հինդմարշը եւ նրա զուգընկեր Դենիելը շտապօգնություն էին կանչել:
2 ժամ անց` դեռ մինչեւ շտապօգնության ժամանելը, բուժքույրը Դենիելի եւ իր մոր օգնությամբ աղջկա էր ծննդաբերել, ով հեռախոսով վերահսկում էր ողջ գործընթացը: 2.5 կիլոգրամ քաշով նորածնին Իզաբելա են կոչել:
«Ես հղիության ոչ մի ախտանիշ չունեի. առավոտյան սրտխառնոց չէի զգում, կոնկրետ մթերքների քաղց չունեի: Ես իմ հին հագուստներն էի կրում, որոնք սովորականից մի քիչ ավելի կիպ էին նստում վրաս: Բայց ես կարծում էի, որ դա շատ սնվելով էր պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման ընթացքում», - խոստովանել է կինը:
Հինդմարշը նաեւ 3-ամյա որդի ունի` Օլիվեր անունով: Նա շեշտել է, որ ուրախ է երկրորդ անգամ մայր դառնալու համար` չնայած նրան, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Կինը եւ նրա նորածին դուստրը զննում են անցել հիվանդանոցում եւ այժմ գտնվում են տանը: