ՌԴ ՔԿ-ն ավարտել է Ալբերտ Խուդոյանի գործով հետաքննությունը
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն տեղեկացրել է Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին, ով մեղադրվում էր ավելի քան 3.7 միլիարդ ռուբլու առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է փաստաբան Սերգեյ Չիժիկովը:
Նա նշել է, որ պաշտպանական կողմն իր հերթին միջնորդություն է ներկայացրել քննության թերի լինելու, ինչպես նաեւ գործով երեք փորձաքննությունների հանման մասին, սակայն միջնորդությունը դեռ չի քննվել:
Ապրիլի 30-ին ՔԿ- ն վերջնական խմբագրմամբ մեղադրանքն էր ներկայացրել Խուդոյանի նկատմամբ: Իսկզբանե քննությունը քրեական գործով պատճառված վնասի չափը 2.2 միլիարդ ռուբլի էր գնահատել, սակայն նոր փորձաքննության սկսվելուն պես գործարարին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 3.7 միլիարդ ռուբլու չափով խարդախության համար:
Քննության վարկածով` գործարարն իր հանցակիցների հետ Mansfield Executive Limited-ից գողացել է Մոսկվայի Լենինգրադյան պրոսպեկտի վրա երեք հողամասի երկարաժամկետ վարձակալության իրավունքը:
Խուդոյանից բացի, գործով անցնում է նաեւ «Ավիասիթի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Կոնոպլյովը, որը ձերբակալվել էր ապրիլի 22-ին եւ նրան նույնպես մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
Գործարարի պաշտպանությունը հայտարարել էր, որ քրեական գործը ճնշման գործիք էր դարձել նրա վրա` գույքը բռնագրավման նպատակով:
Խուդոյանն այժմ գտնվում է տնային կալանքի տակ: