Անահիտ Սիմոնյանի հմայիչ կերպարը
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ավտոմեքենայում։ Երիտասարդ մայրիկը սեւ բլուզ է կրում, արձակել է մազերը։ Նա նախապատվություն է տվել նուրբ վզնոցներին։ «Սեր»,- մեկնաբանություններում գրել է Անահիտ Սիմոնյանը՝ բոլորին լավ օր մաղթելով։
Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Նա նշել է, որ շուտով հրապարակում կանի այն մասին՝ արդյոք դժվար է վերապրել ամուսնալուծությունը։ Երգչուհուն նաեւ հարցրել էին՝ ինչպես ամուսնալուծությունից հետո կախված չլինել հանրային կարծիքից։ «Հանրային կարծիքը չպետք է ոչ մի կերպ ազդի ձեր անձնական կյանքի վրա։ Հանրությունը չի ապրում ձեր կյանքով եւ չի կարող իմանալ ձեր անձնական խնդիրներն ու ապրումները։ Այնպես որ, հավաքեք ձեզ եւ ավելի քիչ լսեք «խորհրդատուներին»։ Լսեք ձեր սրտին եւ կայացրեք ձեզ համար ամենախելամիտ որոշումը։ Կյանքը մեկն է, իսկ ամուսնալուծությունն ախտորոշում չէ։ Ժպտացեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- պատասխանել էր Անահիտ Սիմոնյանը։