ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 145–ով՝ անցնելով 3000-ի սահմանագիծը. Կա 1 մահ, բուժվել է 33 մարդ
Հայաստանում մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 3029 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 29205 (վերջին մեկ օրում՝ 1188): Փաստացի այս պահին բուժվում է 1758 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1318 անձ (վերջին մեկ օրում՝ 33 մարդ), 43 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է: