ԱՄՆ-ը առաջատար է դարձել Չինաստանի «արտասահմանյան» ջերմոցային գազերի արտանետումներով
Արդյունաբերական արտանետումների առավելագույն մասնաբաժինը ընկնում է ԱՄՆ-ի համար արտադրանք թողարկող ձեռնարկություններին, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
2015թ․ ստորագրված Փարիզյան համաձայնագիրը, որն ուղղված է մասնակից-երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ստիպել է առաջատար պետություններին այդ նպատակին հասնելու հնարավորություններ գտնել։ Քայլերից մեկը դարձել է «կեղտոտ» արտադրությունների տեղափոխումը զարգացող երկրներ, որոնցից մեկը դարձել է Չինաստանը։ Ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրները, ինչպես նաեւ երկրները, որոնց համար աշխատում են այդ արտանետումներով ձեռնարկությունները, ուսումնասիրել են Միչիգանի համալսարանի մասնագետները։
Ուսումնասիրելով խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների մակարդակի մասին 2012-ից Չինաստանի իշխանությունների կողմից հավաքված տվյալները, ինչպես նաեւ տեղեկատվությունն այն մասին, թե ինչպիսի շուկաների համար են նրանք արտադրանք թողարկում, կլիմայագետ Շեն Ցյուն եկել է այն եզրակացության, որ Չինաստանի ջերմոցային գազերի բոլոր արտանետումների 15%-ը բաժին է ընկնում դեպի այլ երկրներ կողմնորոշված արտադրություններին։
Ածխաթթու եւ այլ գազերի 70%-ը բազավորվում է երեք շրջաններում՝ Յանցզի եւ Չժուցզյան գետերի դելտաներում եւ Պեկինի մոտ, որոնք զբաղեցնում են Չինաստանի 1%-ը։ Եթե այդ տարածքը լիներ առանձին պետություն, ապա այն ջերմոցային գազերի արտանետումների մակարդակով 5-րդ տեղը կզբաղեցներ աշխարհում՝ մնացած Չինաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից եւ Ռուսաստանից հետո։ Այդ արտանետումների 25%-ը ստեղծում են այն գործարանները, որոնք աշխատում են ԱՄՆ-ի համար, 11%-ը՝ Հոնկոնգի, 9%-ը՝ Ճապոնիայի համար։