Հայ կոմունիստները իշխանություններից պահանջում են թույլատրել փոքր խմբերով այց Հաղթանակի զբոսայգում Հավերժ կրակին
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր տարակուսանքն է հայտնում՝ կապված մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում Հավերժ կրակին բոլոր այցերի իշխանությունների արգելքի հետ։ Այս մասին ասվում է ՀԿԿ հայտարարության մեջ։
«Այդ որոշումը առավել եւս տարօրինակ է, երբ մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են ղարաբաղյան պատերազմի եւ 2016թ․ Ադրբեջանի ապրիլյան ռազմական ագրեսիայի հերոսները, մայիսի 8-ին բաց է լինելու։
Ընդգծելով Շուշիի ազատագրման օրվա կարեւորությունը՝ Հայաստանի Կոմկուսը պահանջում է իշխանություններից հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից՝ Մայիսյան հաղթանակների եւ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա հանդեպ, թույլ տալ քաղաքացիների փոքր խմբերով այց Հաղթանակի զբոսայգում Հավերժ կրակին, ինչպես «Եռաբլուրում»։ Հուսով ենք, որ կլինի ըմբռնում եւ սխալ որոշման արագ ուղղում»,- նշվում է ՀԿԿ հայտարարության մեջ։