Հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանությունը դիմել է «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները չգիտեն ինչ անեն հանրաքվեի հարցում, կանչել են «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին, որ նա լուսանցք գտնի։ Ասել է․ «Ձեւ չկա, պիտի անպայման հանրաքվեն անցկացվի»: «Միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է` սահմանափակման գոնե մեկ բաղադրիչը պահելով»,- ասաց մեր աղբյուրը։
Բայց «Ոչ»-ի դիրքերը գնալով ամրանում են, քաղաքական ուժերն էլ միավորվելու փորձեր են անում։ Քննարկումներն ընթանում են հիմնականում արտախորհրդարանական ուժերի շրջանում, ինչից հատկապես վախենում է Փաշինյանը: Այդ տիրույթում հայտ է ներկայացրել նաեւ Արթուր Վանեցյանը, եւ վերջինիս երեկ ՀՔԾ կանչելն էլ կապված է այդ հեռանկարի հետ։ Արտախորհրդարանականներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ են ծրագրում։ «Հազար ու մի բան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչեւ նոր` համաձայնության կառավարության ձեւավորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: