«Уходи с нашего района». Վերա Բրեժնեւան եւ Կոնստանտին Մելաձեն կատարել են կորոնավիրուսի մասին հայկական երգը
Երգչուհի Վերա Բրեժնեւան զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի եւ կրստեր դստեր՝ Սառայի հետ ձայնակցում է կորոնավիրուսի մասին երգին։
Ընտանիքը կատարել է Արթուր Սարիկյանի «Коронавирус, уходи» երգը՝ տեսանյութը ներբեռնելիս ֆիլտր օգտագործելով, որը մարդկանց դեմքին լայն ժպիտ է պատկերում։ «Коронавирус, корона, уходи с нашего района…»,- իր հրապարակումը մակագրել է Բրեժնեւան։
Տեսանյութն՝ այստեղ:
Հետեւորդներին դուր է եկել այս ընտանեկան տեսանյութը։ Նրանք հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ ջերմ խոսքեր ու մաղթանքներ են գրել։ «Չեմ կարողանում, ծիծաղից ձայներ եմ հանում», «Վերա, դու ես Կոստյան շատ դրական եք», «Վերոչկա, Կոնստանտին, շնորհակալ եմ դրականի համար։ Թող ձեր լավ երգը վախեցնի կորոնային նեւ մեր շրջանից»,- հրապարակումը մեկնաբանել են հետեւորդները։