«Ամուսնալուծությունն ախտորոշում չէ». Անահիտ Սիմոնյան
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։
Օգտատերերը հարցեր են ուղղել տարբեր թեմաներով, այդ թվում ամուսնալուծության մասին. վերջերս երգչուհին հաստատել էր, որ ինքն ու երգիչ, երգահան Հայկոն բաժանվել են։ Հարցին՝ արդյոք դժվար է վերապրել բաժանությունը, երգչուհին պատասխանել է, որ օրերս այդ թեմայով հրապարակում կանի։
Երգչուհուն նաեւ հարցրել են՝ ինչպես ամուսնալուծությունից հետո կախված չլինել հանրային կարծիքից։ «Հանրային կարծիքը չպետք է ոչ մի կերպ ազդի ձեր անձնական կյանքի վրա։ Հանրությունը չի ապրում ձեր կյանքով եւ չի կարող իմանալ ձեր անձնական խնդիրներն ու ապրումները։ Այնպես որ, հավաքեք ձեզ եւ ավելի քիչ լսեք «խորհրդատուներին»։ Լսեք ձեր սրտին եւ կայացրեք ձեզ համար ամենախելամիտ որոշումը։ Կյանքը մեկն է, իսկ ամուսնալուծությունն ախտորոշում չէ։ Ժպտացեք, ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է երգչուհին։
շ
Հարցին էլ, թե ինչ խորհուրդ կտար 18-ամյա Անահիտին, երգչուհին պատասխանել է. «Զգույշ լինել ընկերուհիների ընտրության հարցում»։