Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը, հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ներկայումս Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ եւ գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնն արդարադատության նախարարությունում:
Բացի այդ, Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից եւ հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին: