Ստամբուլում կորոնավիրուսից հայտնի հայ է մահացել
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված Հարություն Շանլըն։
Ստամբուլահայ համայնքը խորը սգի մեջ է, քանի որ համայնքի կողմից սիրված Հարություն Շանլըն Թուրքիայի Հայկական հիմնադրամների վարչության քարտուղարն էր եւ Գեդիկփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահը։
Հարություն Շանլըն մոտ 50 օր հիվանդանոցում էր գտնվում եւ ցավոք մայիսի 6-ին կնքում է մահկանացուն։
Նա 56 տարեկան էր եւ երկու երեխաների հայր։