ԱՄՆ-ում 5-ամյա երեխան առեւանգել է ծնողների ավտոմեքենան եւ ուղեւորվել է Lamborghini գնելու
Հերթական հերթապահության ընթացքում ԱՄՆ Յուտա նահանգի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները 5-ամյա տղայի են ձերբակալել են, ով ծնողների ավտոմեքենայով պատրաստվում էր Կալիֆորնիա հասնել: Հարցին, թե ինչու է նա այսպիսի երկար «ճանապարհորդություն» նախաձեռնել, երեխան պատասխանել է, որ ցանկանում է Lamborghini մակնիշի ավտոմեքենա գնել, փոխանցում է ՌԳ-ն:
«Նա տնից դուրս էր եկել մոր հետ վիճաբանությունից հետո: Մայրը տղային ասել էր, Lamborghini չի գնի նրա համար: Տղան որոշել էր, որ կվերցնի մոր ավտոմեքենան եւ կգնա Կալիֆորնիա, որտեղ ինքնուրույն կգնի Lamborghini-ն... Ընդ որում, նրա դրամապանակում ընդամենը երեք դոլար էր»,- Twitter-ում հայտնել է Յուտա նահանգի ճանապարհային ոստիկանությունը:
Ինչպես պատմել է պարեկային ծառայության աշխատակից Ռիկ Մորգանը, նա տղային նկատել է, քանի որ վերջինս անընդհատ շարժելով էր վարում ավտո: «Երբ ես մոտեցա ավտոմեքենային, սպասում էի տեսնել մեկին, ով բժիշկների օգնության կարիքն ունի»,- Մորգանի խոսքերը մեջբերում CBS News-ը: Իսկ ՃՈ-ի մյուս աշխատակիցները սկզբում օրինախախտին հաշմանդամություն ունեցող վարորդի տեղ էին դրել:
Ինչպես պարզվել էր ավելի ուշ, տղայի ծնողները տանը չէին, երբ նա որոշեց «գողանալ» նրանց ավտոմեքենան: Նրանք գնացել էին եւ ավագ քրոջն էին կարգադրել հետեւել տղային, ով քնել էր, իսկ երբ արթացել էր, հայտնաբերել էր, որ եղբայրը անհետացել է:
Այժմ նահանգի դատախազը պետք է որոշի` կանչել տղայի ծնողներին դատարան, թե՞ սահմանափակվել նախազգուշացումով: