ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102–ով, կա 2 մահ, բուժվել է 50 մարդ
Հայաստանում մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 2884 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 28017 (վերջին մեկ օրում՝ 1186): Փաստացի այս պահին բուժվում է 1648 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1285 անձ (վերջին մեկ օրում՝ 50 մարդ), 42 պացիենտ մահացել է (ավելացել է 2-ով):
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է: