Եթե ուզում ես գործերդ լավ լինեն և ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ գործող իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են դրսևորում արևմտյան դրամաշնորհներով սնվողների կամ, հավաքական ասված, «սորոսականների» կողմից առաջարկվող նախաձեռնություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։
Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ խոսում են այն մասին, որ «եթե ուզում ես գործերդ լավ լինեն և ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ շրջանակը լայն թափով սկսել է մասնակցություն ունենալ իրավապահ որոշ մարմիններում նախատեսվող փափոխություններին եւ ընդհանուր կադրային քաղաքականությանը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ կառույցներից մեկում օրերս տեղի ունեցած կադրային վերադասավորումները, ինչպես եւ հաստիքային փոփոխություններն անմիջականորեն կատարվել են հենց, այսպես կոչված, «սորոսականների» միջնորդությամբ։
Մենք տեղեկատվություն ունենք նաեւ, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է վստահել դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: