Ռոբերտ Լեւանդովսկու ընտանիքում ծնվել է երկրորդ դուստրը
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու ընտանիքում ծնվել է երկրորդ դուստրը, որին անվանակոչել են Լորա։
«Ողջույն փոքրիկ։ Բարի գալուստ աշխարհ, Լորա։ Հրաշալի է մայրիկ»,- գրել է Լեւանդովսկին Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար նորածնի հետ։
Աննա Լեւանդովսկին կարատեի պրոֆեսիոնալ մարտիկ է։ 2017թ․ մայիսի 4-ին ծնվել էր նրանց առաջնեկը՝ Կլարան։