Իրանը միջուկային գործարքի առաջնորդներին զգուշացրել է զենքի էմբարգոյին պատասխանելու մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է հղել միջուկային գործարքի անդամ երկրներին (Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բրիտանիա), որում հայտնել է, որ Թեհրանը կպատասխանի զենքի էմբարգոյին:
«Եթե ինչ-որ պահի ցանկանան վերսկսել Իրանի դեմ զենքի էմբարգոն, ապա մենք կպատասխանենք, բոլորը լավ գիտեն այդ մասին: Ես նամակ եմ հղել «4+1» խմբին»,-ասել է Ռոհանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ Իրանի արձագանքը լուրջ հետեւանքներ կունենա:
Նա նաեւ նշել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրսբերումը «հիմար սխալ» էր:
«Ամերիկացիները նոր են հասկանում՝ ինչ մեծ սխալ են գործել: Նրանք ետդարձի ճանապարհ չունեն»,-հավելել է Ռոհանին՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար այլեւս միջուկային գործարք գոյություն չունի: