«Դոմ 2»-ի մասնակիցը կարող է զրկվել ոտքից. նա պատմել է Սեյշելյան կղզիներում գրագետ բժշկության բացակայության հետեւանքով տանջանքների մասին
Նախորդ տարվա նոյեմբերին «Դոմ 2» հեռուստանախագծի մասնակից Նաստյա Ստեցևյատը Սեյշելյան կղզիներում լուրջ վնասվածք է ստացել, սակայն դրան առանձնակի նշանակություն չի տվել։ Նախ նրան թվացել է, թե դա պարզապես թեթև վնասվածք է, սակայն բժիշկները կոտրվածք են ախտորոշել և գիպս տեղադրել։ Մոսկվայում վիրաբույժները հայտնել են, որ իրավիճակն առավել քան լուրջ է, այդ պատճառով Նաստյան շտապ վիրահատության կարիք կունենա։ Նրա ոտքում թիթեղ է տեղադրվել, որպեսզի ոսկորը ճիշտ սերտաճի, սակայն այն չի աճել։
Ավելի ուշ պարզվել է, որ նա շտապ վիրահատության կարիք ունի, սակայն կարանտինի պատճառով չի կարողանում Մոսկվա վերադառնալ։ Հեռուստանախագծի մասնակիցը կարող է զրկվել ոտքից, քանի որ Սեյշելներում բժշկությունը լավագույնը չէ։
«Ինձ վատ եմ զգում, ծանր։ Դեմքիս այտուց է։ Ոտքս ամբողջությամբ բացել են, բայց, փառք Աստծո, հանել են թիթեղը։ Եթե Մոսկվա մեկնելու հնարավորություն լիներ, մենք այն կհեռացնեինք դեռ երկու ամիս առաջ, ինձ Սեյշելներում մշտապես բժշկի էին տանում, սակայն այնտեղ բժշկությունն այնպիսին է, որ իմ վնասվածքը մշակել են «զելյոնկայով»։ Կարծում էին, որ թարախ է արտաթորում կլիմայի պատճառով։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ամեն ինչ սրվել է, մաշկս մգացել է, ես դադարել եմ ոտքի վրա կանգնել։ Հիվանդանոցում ռուս բժիշկ կար, որն ասաց, որ շտապ հարկավոր է կտրել։ Ես հայտնվեցի վիրահատական սեղանին, և իմ աչքի առաջ կտրեցին։ Ինձ մոտ սարսափելի հիստերիա սկսվեց… Բժիշկն ասաց, որ իրենք գործիքներ չունեն, որոնք կարող էին բացել հեղյուսը, այդ պատճառով հենց վիրահատության ընթացքում սպասում էի, թե երբ դրանք կգտնեն։ Բժիշկը ձգտել է, թիթեղը հանել են։ Ասաց, որ թարախի արտաթորումն անցել է արդեն ոսկորին»,- Dom2life.ru-ին հայտնել է Նաստյան։