Ծաղկաձորում մեկուսացած Լիլիթ Հովհաննիսյանը ցույց է տվել՝ ինչպես է մարզվում
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացած է Ծաղկաձորում, նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին մարզվում է։ Նա սպիտակ հագուստ է կրում, որն ընդգծում է արեւայրուքը։ Երգչուհին հավաքել է մազերը։ «Միշտ փորձում եմ մարզել մարմինս, ուղեղս ու հոգիս»,- հրապարակումն անգլերենով մեկնաբանել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթ Հովհաննիսյանը բեժ գույնի վերարկու էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Նույն պատշգամբը` լրիվ տարբեր կլիմայական պայմաններում»։ Երգչուհին նաեւ օգտագործել էր «ձմեռ գարնանը» հեշթեգը։