Թրամփը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ կարող է չստեղծվել
Ամերիկացի մասնագետները հույս ունեն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ կստեղծվի, սակայն լիարժեք վստահություն չկա, որ կհաջողվի դա անել: Այս մասին ամերիկյան ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սակայն հարցը` արդյոք նա շարունակում է վստահ լինեն, որ դեղամիջոցը կմշակվի նշված ժամկետներում, ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Համոզվա՞ծ եմ արդյոք ես: Ես ոչ մի բանում չեմ կարող համոզված լինել»: Նա նշել է, որ «հիանալի շանսեր կան» այս գործում հաջողության հասնելու համար:
Թրամփը հայտնել է, որ ամեն օր տեղեկատվություն է ստանում այն մասին, թե ինչպես է ընթանում պատվաստանյութի ստեղծվումը, այդ թվում` դեղամիջոցների արտադրող Johnson & Johnson-ից: «Նրանց գործերը շատ լավ են»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփը մայիսի 3-ին Fox News-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, նշված դեղամիջոցը կստեղծեն մինչեւ տարեվերջ: Նա հավաստիացրել է, որ մասնագետներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:
Ըստ Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանություններից ստացված տվյալների հիման վրա` ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 70.9 հազար մարդ: