Մենք պետական կառավարման, հատկապես դատաիրավական համակարգում կավելացնենք աշխատավարձերը. վարչապետ
Այո, իմ որոշմամբ է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, որովհետև ես Հանրապետության հրապարակում խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
«Ինչու բարգևավճարների համակարգով, այլ ոչ աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում պարգևավճարները, որոնք դե ֆակտ աշխատավարձ է, կտրանսֆորմացնեն և կդարձնեն աշխատավարձ:
«Մենք պետական կառավարման համակարգում, հատկապես դատաիրավական համակարգում կավելացնենք աշխատավարձերը, որովհետեւ համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու»,-ասաց վարչապետը: