Ասֆալտին փռելու ազգանվեր գործով են զբաղված. ԱԱԾ-ում դժգոհ են աշխատավարձի պահումներից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչև մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին:
ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված և պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: