Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին պարգեւատրել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակ» հոբելյանական մեդալով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին պարգեւատրել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակ» հոբելյանական մեդալով։ Համապատասխան հրամանագրի մասին Facebook-ում հայտնել է հանրապետությունում ռուսական դեսպանությունը։
Նշվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդը պարգեւատրվել է զոհվածների եւ հանրապետության տարածքում հուղարկավորված խորհրդային քաղաքացիների հիշատակի հավերժացման մեջ անձնական ներդրման համար, ինչպես նաեւ գերեզմանների եւ հուշարձանների պահպանությանը հոգ տանելու համար, հայտնում է Lenta-ն։
ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան պարգեւը մայիսի 5-ին Մանսուդեի համագումարների պալատում փոխանցել է հանրապետության արտգործնախարար Լի Սոն Գվոնին։
Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստան կայացել է 2019թ․ ապրիլի վերջին։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը անցկավել է ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկում։ Առաջնորդները ավելի քան երկու ժամ շփվել են մամուլից փակ ռեժիմով։ Պուտինը հանդիպումն անվանել է «բավական հանգամանալից», իսկ Կիմը՝ «բովանդակալից»։