ԱՄՆ-ում կանխատեսել են կորոնավիրուսից 134 հազար մահ
ԱՄՆ-ում կանխատեսել են կորոնավիրուսից 134 հազար մահ, գրում է CNN-ը՝ հղում անելով Վաշինգտոնի համալսարանին կից Առողջության ցուցանիշների չափման եւ գնահատման ինստիտուտի հաշվարկներին:
Տվյալ ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է փորձագետների նախորդ կանխատեսումները:
Առողջության ցուցանիշների չափման եւ գնահատման ինստիտուտի պրոֆեսոր Ալի Մոկդադայի խոսքով՝ կանխատեսման վատացման պատճառները մի քանիսն են. «Դրանցից մեկն այն է, որ բարձր է շարժունակությունը, մարդիկ սկսել են ժամանակից շուտ հանգստանալ, խախտել սոցիալական հեռավարությունը:
Գիտնականը հավելել է, որ կորոնավիրուսից մահացության վրա ազդում են տարբեր գործոններ՝ եղանակ, բնակչության խտություն, թեստավորման հնարավորություններ, շարժունակություն:
Մինչ այդ կանխատեսումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում կարող է մահանալ 75 հազարից մինչեւ 100 հազար մարդ: