Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Լենքորանիում, Եվլախում, Սաաթլինի, Սալյանի, Դաշկեսանի եւ Հաջիկաբուլի շրջանների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` շրջանների ղեկավարների ներկայացուցիչները մեղադրվում են պետության եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից չքավոր ընտանիքներին հատկացվող սոցիալական օգնության յուրացման, ինչպես նաեւ կարանտինի պայմաններում տեղաշարժի համար տեղեկանքների ապօրինի տրամադրման մեջ:
Պաշտոնյաները թալանել են չքավորներին, տրամադրված օգնությունը փոխանցել են հարազատներին եւ շրջանների բավականին ապահով բնակիչներին, գողացել են մթերքները ծանրոցներից: Մեղավորներն ազատվել են աշխատանքից, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: