Ինչպես են միմյանց հետ կռվել Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին եւ Քեմերոն Դիասը (Տեսանյութ)
Նորզելանդացի կասկադյոր Զոի Բելը, որը երկար տարիներ համագործակցում է Քվենտնին Տարանտինոյի հետ, համացանցում հոլիվուդյան դերասանուհիների մասնակցությամբ չելենջ է սկսել՝ ինքնամեկուսացման ընթացքում ձանձրույթին մարտահրավեր նետելու համար, հայտնում է Newshub-ը։
YouTube-ում հրապարակված հոլովակը սկսվում է նրանից, որ Բելը նստած է իր հյուրասենյակում ու տխրում է։ Հետո նրա մոտ գաղափար է առաջանում, թե ինչպես կարելի է ուրախանալ ընկերների հետ։ Կասկադյորը մոտենում է տեսախցիկին եւ իբրեւ թե ուժեղ հարված է հասցնում դրան։ Վիրտուալ հարվածը հասնում է «Զենա. մարտիկների թագուհի» սերիալի աստղ Լյուսի Լոուլեսին։ Նա ֆլեշմոբի հաջորդ մասնակցին նույն կերպ է պատասխանում։
Օնլայն կռվի ընթացքում մարտերի կանոններն ու դերասանական վարպետությունը ցուցադրել են Սքարլեթ Յոհանսոնը, Մարգո Ռոբին, Քեմերոն Դիասը, Հոլի Բերին, Ջուլիա Բեթրզը եւ այլք։
Զվարճալի տեսանյութն ավարտվում է նրանով, որ Զոի Բելը դիմում է հյանդիսատեսին ու հարցնում է. «Ով է ցանկանում խաղալ հաջորդ շաբաթ»։ Այդ պատաճառով էլ բացառված չէ, որ շուտով տեղի կունենա այս մարտի երկրորդ ռաունդը։