«Կովկասյան ուտելիքը շատ կալորիական է». հայկական ինչ ճաշատեսակներից է հրաժարվել Միշա Գալուստյանը
Հայտնի կատակերգու Միխայիլ Գալուստյանը երազում է փոխել ամլպուան. նա ցանկանում է խաղալ մարտաֆիլմում, ինչպես նրա կուռք Ջեքի Չանը։ Դերասանի կարծիքով՝ իրեն այդպիսի դերեր չեն առաջարկում ավելորդ քաշի պատճառով։ Այդ պատճառով էլ Միշան որոշել է կագի բերել կազմվածքը։ Միակ բացասական կողմն այն է, որ նա ստիպված է հրաժարվել սիրելի ճաշատեսակներից։
«Ինձ դուր են գալիս տոլմա եւ խաշ։ Իսկ առհասարակ ես ամեն ինչ ուտում եմ։ Հիա արդեն ոչ, հարկավոր է հեռեւել արտաքինին, իսկ կովկասյան ուտելիքը շատ կալորիական է։ Ես հիմա ճիշտ եմ սնվում, ուտում եմ հատուկ պատրաստված օգտակար ուտելիք»,- պատմում է Գալուստյանը։
«Արգումենտի ի ֆակտի»-ի թղթակիցը նկատել է, որ երբ Միշան խոսել է սիրելի ուտելիքի մասին, ժպտացել է, իսկ երբ խոսել է դիետայի մասին, մռայլվել է։
«Անալի, ոչ քաղցր ուտելիքը քչերին է դուր գալիս։ Սակայն դրան սովորում ես եւ արդեն մի քանի շաբաթ անց հաճույքով ես ուտում ու նիհարում ես։ Իսկ գիտեք՝ ինչ եմ ես անում։ Ես աջիկա եմ ավելացնում։ Մի փոքր աջիկա եւ վերջ, կյանքն այդան էլ անհամ չէ»,- կատակել է դերասանը։