Ինչպես է վենդետայի ժամանակ փրկվել վիրավորներից մեկը. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննում են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին: Վերջինիս հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե նա ինչպես է ապրիլի 29-ին հայտնվել Գավառի ճանապարհին, ինչպես է կրակոցների հետեւանքով վիրավորվել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Դավոյանը գնացել է Գավառի բենզալցակայան, որպեսզի իր «Նիվա» մակնիշի մեքենան լիցքավորի: Այնտեղ Դավոյանի մեքենան կանգնեցրել են անծանոթ մարդիկ եւ չեն թողել, որ առաջ գնա, ինչից հետո անծանոթ մի տղամարդ, նրա վզից բռնելով, իջեցրել է մեքենայից, ու հնչել են կրակոցները, որի հետեւանքով Դավոյանը ոտքի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ:
Ըստ պնդումների՝ Դավոյանը միջադեպի մասնակիցների հետ ոչ մի առնչություն չի ունեցել, ամիսներ առաջ սկսված անչափահասների վիճաբանության հետ եւս առնչություն չի ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: