Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում եւ 99 տոկոսին համարում ծախված։
Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, եւ անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին եւս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: