Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին ժամը 09.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ն.Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: