Թինա Կանդելակին համացանցում տեղադրել է իր մանկական լուսանկարը
Վերջերս շատ հայտնիներ են իրենց միկրոբլոգերում տեղադրում մանկական լուսանկարներ: Թինա Կանդելակին նույնպես հայտնվել է նրանց շարքերում: Հաղորդավարուհին դպրոցական տարիքի լուսանկար է տեղադրել` որպես գրառում անելով Ալլա Պուգաչովայի հայտնի երգի տողերը՝ «Ու՞ր է գնում մանկությունը, ո՞ր քաղաքներ և ինչպե՞ս կարող ենք նորից հայտնվել այնտեղ»:
Հեռուստահաղորդավարուհու երկրպագուները լուսանկարի տակ գրել են.
«Թինա դուք շատ գեղեցիկ փոքրիկ եք եղել: Ինչ քնքուշ եք»:
Այժմ Կանդելակին ոչ միայն դերասանուհի է, այլև պրոդյուսեր և հասարակական գործիչ: