Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 6.277-ի
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 98647-ի, մահվան դեպքերը` 6277-ի, գրանցվել է առողջացման 79397 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է IRNA-ն:
«Անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1.223 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97.424-ի», -մամուլի ասուլիսին հայնել է Ջահանփուրը:
Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում, ցավոք, 74 մարդ է մահացել` հավելելով, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 6.277 մարդ: Ջահանփուրի փոխանցմամբ` վարակվածների շրջանում արձանագրվել է վերականգնման 79397 դեպք: