Մահացել է «Լասկովիյ մայ» խմբի հիթերի հեղինակը
Շարունակական հիվանդությունից հետո նախօրեին մահացել է «Լասկովիյ մայ» խմբի երգերի հեղինակ Վլադիմիր Բոյկոն։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է երաժշտական խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը։
«Ցանկանում եմ մեր երկրպագուներին սարսափելի նորություն հայտնել։ Մայիսի 3-ին շարունակական հիվանդությունից հետո կաթվածի արդյունքում կյանքից հեռացել է «Լասկովիյ մայ» խմբի երաժիշտ, 1989թ.ից Սերգեյ Կուզնեցովի փոխարեն երաժշտական ղեկավար, մեր խմբի կոմպոզիտոր Վլադիմիր Բոյկոն, որը մեզ համար մոտ 25 երգ է գրել»,- գրել է Ռազինը։
1980-ականներին կոմպոզիտորը մենակատար Ալեքսեյ Լոբանովի հետ ստեղծել է «Белые розы» խումբը, որի համար եւս երգեր է գրել։ Դրանց շարքում են «Круиз», «Зимний вечер», «Фотография», «Художник» եւ այլն։