Ջեսիկա Սիմփսոնը նախանձում է Քեյթ Միդլթոնին
Շատ երիտասարդ մայրիկներ երազում են հղիությունից հետո Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնի նման կազմվածք ունենալ: Նրանց թվում է նաև երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, ով, հղիությունից հետո, փորձում է քաշ գցել:
Դերասանուհի և երգչուհի Սիմփսոնը խոստովանել է, որ նախանձում է Միդլթոնին այն բանի համար, որ նրան հաջողվել է հղիությունից մեկ շաբաթ անց գեղեցիկ կազմվածք ունենալ: "Us Weekly" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է.
«Իր հղիության ժամանակ Քեյթն ուղղակի փայլում էր: Շատ հղի կանայք, նրան նայելով, միշտ զարմանում են, թե ինչպես է Քեյթին հաջողվել նույնիսկ հղիությունից հետո անթերի տեսք ունենալ»:
33-ամյա Սիմփսոնն անձամբ փորձում է քաշ գցել, բայց դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում: