Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121–ով, 4 պացիենտ մահացել է. Ընդհանուր առմամբ՝ մայիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք
Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 39 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 4–ով։
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ: