Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից և այլ թափոններից
Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից և այլ թափոններից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաև տեսանյութեր է հրապարակել:
«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետևանքներ, այլև առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,-գրել է նա: